Մատչելիության հղումներ

Գերմանիան կոչ է անում երկխոսություն ծավալել՝ «սահմանադրական ճանապարհով նոր կառավարություն կազմելու ուղղությամբ»


Երեկ խորհրդարանում վարչապետի ընտրության ձախողումից հետո մենք ուրախ են արձանագրել, որ ցույցերը և բողոքի ակցիաները շարունակել են մինչև այս պահը խաղաղ մնալ, և շարունակելու ենք ուշադրությամբ հետևել զարգացումներին, ասված է Գերմանիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունում:

«Կողմերը պետք է երկխոսություն ծավալեն՝ սահմանադրական ճանապարհով նոր կառավարություն կազմելու ուղղությամբ, որը կարտացոլի բոլոր հայաստանցիների շահերը: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի նախկին իշխող կուսակցությունը և կառավարությունը ուղիներ փնտրեն ստեղծված իրավիճակի սահմանադրական և խաղաղ հանգուցալուծման համար», - ասված է հաղորդագրությունում:

«Հույս ունենք, որ Հայաստանի զարգացումը համահունչ կլինի քաղաքացիների հույսերին և ակնկալիքներին, որը դրվել է երկրի քաղաքական համակարգը խորհրդարանական կառավարման անցկացնելու հիմքում: Գերմանիան աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման հարցում», - հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG