Ցուցարարները փակել են Գյումրիի բոլոր փողոցները։
Այսօր առավոտյան ժամը 8։30-ից քաղաքացիները նստացույց են սկսել Շիրակի մարզպետարանի շենքի մուտքի մոտ՝ չթողնելով աշխատողներին ներս մտնել։ Նշենք, որ մինչ այս պահը շենքի մուտքը շարունակում է փակ մնալ։
Նշենք, որ գործադուլ են հայտարարել «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի կառույցների մոտ 300 աշխատողներ և միացել ցուցարարներին։
Ցուցարարները փակել են նաև Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհը։
Նշենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: