Մատչելիության հղումներ

Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում, ցուցարարները փակել են երկաթուղին. «Հարավկովկասյան երկաթուղի»


Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուից՝ նշելով, որ ցուցարարները փակել են երկաթուղին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոսնակ Վարդան Ալոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանրապետության տարբեր տարածքներում՝ հատկապես քաղաքներում և քաղաքների մերձակայքում, այդ թվում՝ Գյումրիում ցուցարարները փակել են գնացքների ճանապարհները։

Ալոյանը նշեց, որ դեռևս պարզ չէ՝ այսօր երեկոյան կգործի՞ Երևան-Թբիլիսի երթուղին, թե՞՝ ոչ։

Ալոյանը նշեց, որ իրենց աշխատողները գործադուլ չեն արել, պարզապես որոշ աշխատակիցներ փակ ճանապարհների պատճառով աշխատանքի չեն կարողացել հասնել։

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG