Արևմտյան պատժամիջոցների հետևանքով անցյալ տարի Ռուսաստանը ստիպված է եղել կրճատել ռազմական ծախսերը 20 տոկոսով: Այս մասին ասված է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի երեկ հրապարակված զեկույցում:
Դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ այլ երկրների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը անցյալ տարի աճել են, ասված է զեկույցում: