Մատչելիության հղումներ

Եվրամիությունը նոր կառավարության ձևավորման շուրջ համակողմանի երկխոսության կոչ է անում


ԵՄ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչից, արխիվ
ԵՄ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչից, արխիվ

Եվրամիությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասված է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում:

Միաժամանակ, Եվրամիությունը երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում անչափ կարևորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես եղել է վերջին օրերին»:

Եվրամիությունը շարունակում է քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ քաղաքացիական հասարակությանը, համակողմանի երկխոսություն սկսելու Սահմանադրությանը և հայ ժողովրդի շահերին համապատասխան նոր կառավարության ձևավորման շուրջ:

Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովը հատուկ նիստում մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում, դեմ քվեարկեցին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները: Նիստից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց այսօր առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG