ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը այն մասին, որ դեմ գնալով կուսակցության որոշմանը՝ չի պատրաստվում քվեարկել վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օգտին, ասաց որ այդ մասին տեղեկացել են Աղվան Վարդանյանի ելույթից ու հավելեց․ - «Աղվան Վարդանյանը իր ելույթում ներկայացրեց հիմնավորումները: Այս պահին մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում, մնացածը՝ մեր ներկուսակցական խնդիրն է»:
Իր որոշման մասին տեղեկացնելով՝ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը: «Ազատության» հարցին՝ ՀՅԴ-ն կպահանջի՞, որ Աղվան Վարդանյանը մանդատը վայր դնի կամ կուսակցությունից հեռանա, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց՝ «այս մասին հավելյալ մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»: