Մատչելիության հղումներ

Նախագահը կոչ է անում «քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն դրսևորել»


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Ազգային ժողովում վարչապետի ընտրությանն ընդառաջ այսօր կոչով է հանդես եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության, ինչպես նաեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Երեւանի վրա:

Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի»,- ասված է նախագահի կոչում:

Խորհրդարանն արդեն մեկնարկել է հատուկ նիստը, որում նոր վարչապետ է ընտրվելու: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG