Մատչելիության հղումներ

Վանաձորում «հեղափոխության պաստառներ» են հավաքում՝ «պատմության համար»


Վանաձորցի ակտիվիստների հավաքած «հեղափոխական արխիվը»
Վանաձորցի ակտիվիստների հավաքած «հեղափոխական արխիվը»

«Իմ քայլը» նախաձեռնության Վանաձորի ակտիվիստները քաղաքի սրճարաններից մեկում 3 օր ցուցադրեցին անցած օրերին Երևանում, Վանաձորում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաներից ու հանրահավաքներից հետո փողոցներից, անգամ՝ աղբարկղերից հավաքված պաստառները՝ տարբեր կոչեր պարունակող գրառումներով։

Նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանն ասում է՝ ձեռքն ընկած բոլոր պաստառները, անկախ բովանդակությունից, հավաքել է՝ հետագայում հեղափոխության իրական պատմության ստեղծմանը ծառայեցնելու համար: «Սկզբում ուզում էի ֆիլտրեմ, որ լինեն միայն այնպիսի պաստառներ, որոնք ագրեսիայի կոչեր չեն պարունակում, բայց քանի որ սրանք իմ հեղինակած պաստառները չեն, ժողովրդինն են, շարժումն էլ ժողովրդական է, որոշեցի, որ պետք է բոլորը լինեն, որ հետո սա պատմություն դառնա»,- «Ազատությանն» ասաց Հակոբ Միկոյանը:

Իշխանություններին ուղղված՝ հեռանալու, ոստիկաններին ու քաղաքացիներին՝ միավորվելու, միմյանց սիրելու ու նվիրվածություն հանդես բերելու կոչեր ու կարգախոսներ պարունակող պաստառներ են հավաքել վանաձորցի ակտիվիստները։ «Ամենասիրառատ գրությունը սա է ՝ «Հայ ազգը ցույց տվեց, որ հեղափոխոթյունը սեր և խաղաղությունէ»: Իսկ ամենաագրեսիվը․․․շատ բաներ կան, օրինակ՝ ինձ դուր եկավ «Չարի վերջը»․․»,- ասաց վանաձորցի ակտիվիստը:

Հակոբ Միկոյանը նաև նշում է, որ վաղը կայանալիք՝ Հայաստանի վարչապետի ընտրություններից հետո իրենց հավաքած պաստառների արխիվը մտադիր են ցուցադրել նաև Գյումրիում, հետագայում նաև Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG