Մատչելիության հղումներ

ԱԺ-ում մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության հետ


Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ Հանրապետական խմբակցության հետ, Երևան, 30-ը ապրիլի, 2018թ․
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ Հանրապետական խմբակցության հետ, Երևան, 30-ը ապրիլի, 2018թ․

Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության հետ:

Ընդդիմադիր գործիչը այսօր ավելի վաղ արդեն մասնակցել է «Ելք» խմբակցության նիստին, որը որոշեց նրան առաջադրել Հայաստանի վարչապետի թեկնածու, նաև հանդիպել է «Ծառուկյան» դաշինք և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների հետ, որոնք հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին:

Նախօրեին Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որից հետո վերջինս մասնավորապես հայտարարել է․ - «Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա»:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության է արժանացել հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը նոր վարչապետ է ընտրելու մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG