Մատչելիության հղումներ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ․ «Կարծում ենք, առաջադրման դեպքում կպաշտպանենք Փաշինյանի թեկնածությունը»


ՀՅԴ դրոշը, արխիվ
ՀՅԴ դրոշը, արխիվ

«ՀՅ Դաշնակցությունը դեռ վերջնական որոշում չունի, բայց կարծում ենք, որ մեր երեկվա հայտարարության համատեքստում՝ առաջադրման դեպքում կպաշտպանենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նախօրեին, հիշեցնենք, Դաշնակցությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով վարչապետի ընտրության հարցով մայիսի 1-ին նշանակված ԱԺ հատուկ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»:

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունում 7 պատգամավոր է ընդգրկված:

ՀՅԴ-ն իշխանական կոալիցիան լքել է ապրիլի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG