Պաշտոնական Փհենյանն ու Սեուլը պայմանավորվել են աշխատել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպման արդյունքներով:
Սա երկու Կորեաների միջև պատմական բանակցություններում ձեռք բերված առաջին պայմանավորվածությունն է, որը կոչված է վերջակետ դնելու 1953 թվականին կիսված թերակղզու կողմերի միջև աննախադեպ լարվածությանը: