Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Պետական կառույցը պետք է ամուր մնա


«Ազատությանը» բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հրայր Թամրազյան․ - Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը:

Արմեն Սարգսյան․ - Հարցի լուծումը պետք է լինի միայն Սահմանադրության սահմաններում: Ես կարծում եմ, ճիշտ ընթացքով էլ հիմա ընթանում է: Անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ կան, քննարկում է պետք է ի վերջո տեղափոխվի Ազգային ժողով: Ազգային ժողովում պետք է լինեն քննարկումներ, քվեարկություն: Դրանից հետո դա պետք է լինի այն որոշումը, որ Ազգային ժողովը ընդունում է: Եվ դա հանգուցալուծումը պետք է լինի:

Հրայր Թամրազյան․ - Ներկայացվում է վարչապետի թեկնածու․․․

Արմեն Սարգսյան․ - Եկեք մանրամասների մեջ չմտնենք, որովհետև ցանկացած քաղաքացի այսօր Երևանում շատ լավ գիտի: Ես մեկ ուրիշ հարցի շուրջ ուզում էի Ձեր հետ խոսել: Իհարկե, ինչպես Դուք ասացիք, ամբողջ ազգը, ազգ ասելով, հասկանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նաև՝ Արցախի և սփյուռքի: Բոլորը հետաքրքրված են, հետևում են: Իրոք, մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ ենք, այնպես որ, կարծիքներ մարդիկ արտահայտում են Լոս Անջելեսից սկսած մինչև Վլադիվոստոկ: Սակայն մի բան չպետք է մոռանանք: Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա: Հայաստանի նման երկիրը իրեն չի կարող թույլ տալ՝ շրջապատված լինելով այն խնդիրներով, որի մասին մենք շատ լավ գիտենք, Արցախը շրջապատված լինելով անցանկալի հետևանքներով, պատերազմական գործողություններով․․․ Նաև ներքին կառույցը: Մենք չենք կարող թույլ տալ, որ, ասենք, ոստիկանությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը որպես կառույց փլուզվի, որովհետև ուսանողը դրսում է: Ի վերջո ուսանողը պետք է գիտակցի, որ մի քանի օրից վերադառնալու է իր հիմնական աշխատանքին:

Հրայր Թամրազյան․ - Պարոն նախագահ, վերջում ուղղակի ուզում էի ասել, որ Դուք լավատես եք: Ինչպես քիչ առաջ արտահայտվեցիք՝ լավ կլինի, ամեն ինչ լավ կավարտվի: Կարո՞ղ ենք ասել, որ մենք շուտով կունենանք ժողովրդավարական երկիր Հայաստանում:

Արմեն Սարգսյան․ - Նոր Հայաստանը ավելի ժողովրդավար երկիր է, քան սրանից մի քանի ամսի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG