Մատչելիության հղումներ

Որևէ դատախազ իր ընտանիքի անդամներին արտերկիր չի ճանապարհել․ Հերքում


Գլխավոր դատախազությունը հերքում է թե դատախազ Տիգրան Ամբարյանը ճանապարհել է իր ընտանիքի անդամներին արտերկիր։

«Ազատություն»-ը «Արմեն Գևորգյանն ու Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ են ունենում Մոսկվայում» հոդվածում տեղեկացնում էր, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների երեկ իրենց ընտանիքներին արտերկիր էին ճանապարհում դատախազներ, որոնցից մեկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանն էր։

Այսօր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատության»-ը հերքեց այս տեղեկությունը:

«Նախ՝ Տիգրան Ամբարյանը օդանավակայանում է գտնվել ոչ թե իր ընտանիքի անդամներին, այլ իր հյուրերին ճանապարհելու նպատակով: Նրա ընտանիքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է գտնվել Հայաստանում: Երկրորդ՝ Տիգրան Ամբարյանը ոչ թե Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազն է, ինչպես նշվում է ռեպորտաժում, այլ ՀՀ զինվորական դատախազի տեղակալը», - ասված է հերքող նամակում:

Գլխավոր դատախազությունից նաև տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանից որևէ դատախազ իր ընտանիքի անդամներին արտերկիր չի ճանապարհել և ընդհանրապես՝ դատախազության որևէ աշխատակից այս օրերին իր ընտանիքի անդամներին Հայաստանից ճանապարհելու առիթ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG