Մատչելիության հղումներ

Զախարովա. «Ղարաբաղի հարցը պետք է լուծել խաղաղ եղանակով»


Ռուսաստանի ԱԳ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա, 4 ապրիլի, 2018թ.
Ռուսաստանի ԱԳ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա, 4 ապրիլի, 2018թ.

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով:

«Բարդացումներ չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի իրավիճակի վատթարացման: Ելքը պետք է գտնել միայն բանակցային ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը առաջնորդվելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում ստանձնած պարտավորություններով:

«Կա Ռուսաստանի ազգը, կա Հայաստանի ազգը, և հենց այդ ժողովուրդների բարորության և բարգավաճման առաքելությանն են ծառայում դիվանագետները: Բոլոր աստիճանների դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես մեր երկրները, մեր ժողովուրդները պետք է զարգանան, կառուցեն համատեղ ապագան, հաշվի առնելով մեր պատմական բարեկամական կապերը, որոնք եղել են և կան»,- ասել է Զախարովան:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ արել և անում է այդ կապերը ամրացնելու և դեպի ապագա ուղղելու համար:

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, որոնք առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի համար իսկական վերք հանդիսացող տարածաշրջանային խնդրին, մենք ելնելու ենք մեր ստանձնած պարտավորություններից»,- ասել է Զախարովան:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում միջնորդական աշխատանքը կատարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահող երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG