Մատչելիության հղումներ

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է «Ելքի» պատգամավորի գրառմանը․ «Չեմ պատրաստվում որևէ պաշտոնի առաջարկի արձագանքել»


Դավիթ Տոնոյան, արխիվ
Դավիթ Տոնոյան, արխիվ

Մեկնաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը, որում Միրզոյանը նշել է, թե Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը «պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է», նախարարը հանդես է եկել պաշտանական մեկնաբանությամբ:

«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևէ պաշտոնի առաջարկի արձագանքել»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը:

Արարար Միրզոյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր․ «Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով»։

Այսօր ներկայացրած իր պարզաբանման մեջ, Դավիթ Տոնոյանը նաև ասել է․ «Ստեղծված արտակարգ քաղաքական իրավիճակում իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG