Մատչելիության հղումներ

Կալանքի տակ գտնվող քրդամետ Դեմիրթաշը Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվեց


Սելահադթին Դեմիրթաշ, արխիվ
Սելահադթին Դեմիրթաշ, արխիվ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշում է կայացրել հունիսի 24-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախկին համանախագահ Սելահադթին Դեմիրթաշի թեկնածությունը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

2016 թվականի նոյեմբերի 4-ից ի վեր Էդիրնեի բանտում կալանքի տակ գտնվող Դեմիրթաշի առաջադրման համար իրավական արգելքներ չկան: Փաստաբանների գնահատմամբ՝ նա կշարունակի նախագահի թեկնածու մնալ, եթե նույնիսկ ազատազրկման դատապարտվի:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահը մեղադրվում է 2013 թվականին Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Այս գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանում: Նույն օրը կմեկնարկի կուսակցության նախընտրական քարոզարշավը:

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Թուրքիայում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG