Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը հիվանդանոց է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգում, իսկ այնտեղ նախատեսված նրա համերգը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է «Օկտյաբրսկի» համերգային կենտրոնի տնօրեն Էմմա Լավրովիչը։
«Նա վատ էր զգում համերգի փորձի ժամանակ։ Նրան, իր ընտրությամբ, տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը։ Որևէ ճակատագրական բան չկա, նա պարզապես վատ է զգացել», ֊ ասել է Լավրովիչը։
Ապրիլի 25֊ին «Օկտյաբրսկի» համերգային կենտրոնում նախատեսված Շառլ Ազնավուրի համերգը չեղյալ է հայտարարվել։