Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը և ոստիկանապետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ․ Ոստիկանության հայտարարությունը


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Ոստիկանությունը հայտարարում է, որ «ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների»:

«Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում», - ասված է հայտարարությունում:

«Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի», - նշված է հայտարարությունում:

Ոստիկանությունը կոչ է անում «առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG