Մատչելիության հղումներ

Ցուցարարները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղի հատվածը


Դսեղի և մոտակա գյուղերի բնակիչները ժամանակ առ ժամանակ փակում են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղ գյուղի խաչմերուկը։

Նրանք այսպես իրենց ձայն են բարձրացնում և միանում Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Ոստիկաններն առանձնապես չեն միջամտում, միայն ժամանակ առ ժամանակ հորդորում են փողոցը բաց պահել։

Նշենք, որ այս պահին մոտ հազար ցուցարարներ փակել են նաև մայրուղու Բագրատաշեն -Նոյեմբերյան հատվածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG