Մատչելիության հղումներ

Վաղը նախատեսված Փաշինյան - Կարապետյան բանակցությունները չեն կայանա․ Ավինյան


Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու, «Ազատությանը» տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հրաժարվեց հանդես գալ այլ մեկնաբանություններով:

Երեկոյան նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու է բացառեպես իշխանությունը փոխանցելու օրակարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG