Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մասամբ մեղավոր են Եվրասիական միության երկրները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահը հայտարարել է, թե վերջերս Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մասամբ մեղավոր են Եվրասիական միության երկրները:

Ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. - «Շուտով Ռուսաստանի, մեր, Ղազախստանի ու միության անդամ մյուս երկրների փորձագետները կսկսեն քննարկել այդ հարցը, ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ մենք մեղավոր չե՞նք այն ամենում, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»:

Լուկաշենկոն հիշեցրել է՝ Հայաստանում ցույցեր էին սկսվել նաև էլեկտրաէներգիայի գների բարձրացումից հետո: «Եվ ի՞նչ, արդյո՞ք դա մեզնից չէր կախված, արդյո՞ք դա Ռուսաստանից չէր կախված», - հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG