Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների դեպքերով համապարփակ քննություն է ակնկալում


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Այսօր գովեստի խոսք պետք է ասել ցուցարարների, Հայաստանի ժողովրդի հասցեին, ովքեր Հայաստանի ժողովրդի առաջնորդության ներքո դուրս եկան և խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը հայտնեցին, Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ես նաև գովեստով կարտահայտվեմ անվտանգության ուժերի, կառավարության նկատմամբ, որոնք այս վերջին 11 օրերի ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Միլսն ընդգծել է, որ եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, և այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն ու մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով:

«Ես պետք է նաև գովեստով արտահայտվեմ նախկին վարչապետ Սարգսյանի մասին, ով հանդես բերեց առաջնորդություն, լսեց Հայաստանի ժողովրդի ձայնը ու կայացրեց որոշում, որը, վստահ եմ, հեշտ որոշում չէր», - ասել է դեսպանը՝ շարունակելով. - «Մենք առաջիկա օրերին կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ: Նպատակը այժմ այն է, որ ամբողջ հայ ժողովուրդը միատեղվի և միասին երկխոսություն ծավալի և ընդհանուր հայտարարի գան: Դա պետք է իրականացվի երկխոսության, բանակցությունների միջոցով, որոնցում պետք է ներգրավված լինեն հայաստանյան հասարակության բոլոր օղակները: Սա հիշարժան պահ է Հայաստանի ժողովրդի ոգու և ժողովրդավարության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG