Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի՝ սթափ մտածողությամբ քաղաքական ուժերի հետ»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի՝ «սթափ մտածողությամբ քաղաքական ուժերի հետ»:

«Շփման գծում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե լարվածությունը թուլացնելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է վերջին օրերին շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG