Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
«Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ և անկորուստ ճանապարհը»,- նշված է հաղորդագրության մեջ: