Մատչելիության հղումներ

Մակրոն. Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա Իրանի հետ միջուկային համաձայնագրի դրույթներին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

«Վաշինգտոնը պետք է շարունակի կատարել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթները, քանի դեռ չի գտնվել այս հարցի լուծման ավելի լավ տարբերակ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ամերիկյան Fox News հեռուստաընկերությամբ կիրակի երեկոյան հեռարձակված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է․ - «Փարիզը այսպես կոչված «պլան Բ» չունի այն դեպքի համար, եթե Միացյալ Նահանգները այնուամենայնիվ որոշի լքել Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը»:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ 2015 թվականի հուլիսին կնքած միջուկային համաձայնագրով, հիշեցնենք, Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց գերտերությունները մեղմացնում են Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG