Մատչելիության հղումներ

«Ելք»-ը խստորեն դատապարտում է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալությունը


«Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ միրզոյանի ձերբակալությունը:

Դաշինքը կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում են շարժման առաջնորդները և կարող են արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը:

«Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից», - ասված է հաղորդագրությունում:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG