Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին


Երևանի Արցախի փողոցում ոստիկանությունը բերման է ենթարկում վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի քայլերթ իրականացնող ցուցարարների նկատմամբ:

Ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև րոպեներ տևած և ձախողված հանդիպումից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ պատրաստ է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG