Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվել


Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քիչ առաջ իրեն ստորագրությամբ ազատ են արձակել Հատուկ քննչական ծառայությունից։

Բարսեղյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1 և 2֊րդ մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»: Բացի այդ, նա կասկածվում է նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, տվյալ դեպքում ՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը»:

Բարսեղյանը պնդեց, որ իրավապահները իրեն «առևանգել են» Գյումրիի կայարանի շենքի մոտից՝ սկզբից Կումայրիի բաժնի պետ, գնդապետ Արթուր Հակոբյանը հրավիրել է զրույցի, այնուհետև, նստեցնելով «Մերսեդես» մակնիշի քաղաքացիական պետհամարանիշներով ավտոմեքենան շուրջ 200 կիլոմետր ճանապարհ են անցել՝ պտտելով տարբեր քաղաքներով, ի վերջո բերել են ՀՔԾ, որտեղ հայտնել են, որ վերոհիշյալ հոդվածներով կասկածյալ է ճանաչվել և ստորագրությամբ բաց են թողել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG