«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը, ինչպես նաև Արտաշատում «Ազատության» լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ քաղաքացիական հագուստով անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատախազության հանրային կապերի բաժնից:
Այսօր ավելի վաղ Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում էին գործել քաղաքացիական հագուստով անձինք և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: