Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը պարզաբանում և զգուշացնում է


Արդարադատության նախարարությունը պարզաբանում է՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

«Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG