Մատչելիության հղումներ

Հայ գրոսմայստերներն իրենց աջակցությունն են հայտնում Սերժ Սարգսյանին և բոլորին կոչ անում՝ «մնալ ողջամտության դաշտում»


Գրոսմայստեր Լևոն Արանյանը, արխիվ
Գրոսմայստեր Լևոն Արանյանը, արխիվ

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սերժ Սարգսյանին և մեր աջակցությունն ենք հայտնում նրան՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:

«Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը»,- նշում են հայ շախմատիստներն իրենց հայտարարությունում՝ վերջին օրերին երկրում ծավալվող իրադարձություններում ներգրավվածներին կոչ անելով «մնալ ողջամտության դաշտում և ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ»։

«Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որևէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ, սակայն, որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- նաև նշված է հայտարարության մեջ։

Այն ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականաի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG