Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, Լուկաշենկոն, շնորհավորելով Սերժ Սարգսյանին, մասնավորապես գրել է․ - «Պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը արդի փուլում Հայաստանի առջև կանգնած բազմաչափ խնդիրների արդյունավետ լուծման գրավականն են: Համոզված եմ, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կապահովի հայ-բելառուսական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG