Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը կոչ է անում կողմերին «անհապաղ վերադառնալ կառուցողական երկխոսության»


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Իգնասիո Սանչեզ Ամորը (Իսպանիա) Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում արդեն 8 օր շարունակվող բողոքի ակցիաների կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կողմերին կոչ անելով կառուցողական երկխոսություն սկսել իրավիճակը հանգուցալուծելու համար:

«Ես ողջունում եմ մարդկանց քաղաքացիական ակտիվությունը՝ խաղաղ բողոքի ակցիաների միջոցով իրենց արտահայտման իրավունքի իրացման հարցում», - ասել է Սանչեզ Ամորը: - «Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդագրությունները անհամաչափ ուժի կիրառման մասին: Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ բողոքի ակցիան չի նշանակում, որ ցուցարարները իրավունք ունեն ներխուժել շինություններ և խաթարել նրանց բնականոն աշխատանքը: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կառուցողական երկխոսության հուն: Այս համատեքստում, մամուլի ազատության իրավունքը ծայրաստիճան կարևոր է և լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի բռնությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG