Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել արդարադատության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարներ նշանակելու մասին:
Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը: