Մատչելիության հղումներ

Վանաձորի ԲՈւՀ-ի դասախոսը փնտրում էր իր ուսանողներին ակցիայի մասնակիցների մեջ


Վանաձոր, 20-ը ապրիլի, 2018թ․
Վանաձոր, 20-ը ապրիլի, 2018թ․

Վանաձորում մի խումբ երիտասարդ ակտիվիստներ քայլում են քաղաքի կենտրոնական փողոցներով, մոտենում ուսումնական հաստատություններին՝ իրազեկելով, որ երեկոյան ժամը 18-ին հանրահավաք է տեղի ունենալու։

Լոռու տարածաշրջանային քոլեջի դռները փակ էին, և միայն ետնամասի դռնով էին ելումուտ անում։ Քոլեջի տնօրենն անձամբ էր հսկում մուտքի դուռը։

Վանաձորի մանկավարժական համալսարանի մոտ տնտեսագիտության դասախոսներից մեկը դարպասներից դուրս էր նայում և իր ուսանողներին փնտրում բողոքի ակցիայի մասնակիցների մեջ։ «Ազատության» հարցին ի պատասխան նա ասաց, որ այսօր առաջին անգամ իր դասաժամին լսարանը դատարկ է՝ մի ամբողջ կուրսի ուսանողներ դասի չեն եկել։ Թե որն է նրանց բացակայության պատճառը, դասախոսին հայտնի չէր։ Հարցին, թե արդյո՞ք միացել են դասադուլին, դասախոսը պատասխանեց. - «Դե հիմա նաղդի լսարանում չկան։ Գործ ե՞ս սարքում վրես»։

Ակցիայի մասնակիցները շարունակեցին քայլերթը՝ սպասվող հանրահավաքի մասին իրազեկելով Վանաձորի փողոցներում։ Անցնող ավտոմեքենաները ժամանակ առ ժամանակ ձայնային ազդանշաններով արձագանքում էին երիտասարդների կոչերին, ինչպես տեղի է ունենում Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG