Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ Կեմերովոյում «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը 60 է, այլ ոչ թե 64, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: Այս մասին ասվում է գերատեսչության կողմից այսօր տարածված հայտարարությունում:
Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին, 60 զոհերի թվում չորս տասնյակից ավելի երեխաներ կան:
Հաղորդվել է, որ կրակի բռնկման պահին առևտրի կենտրում հակահրդեհային ահազանգը չի աշխատել, իսկ տարհանման ելքերը հիմնականում արգելափակված էին:
Հրդեհի գործով ձերբակալված է 7 անձ: