Մատչելիության հղումներ

«Հրահանգ ստացան ինձ հետ տանել նույն տեղը». Տիրայր Մուրադյան


Լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ոստիկանությունն իրեն բռնի ուժով նստեցրել է քաղաքացիական մեքենայի մեջ և փորձել տեղափոխել Աբովյանի բաժին։

Սակայն, ըստ լրագրողի, ոստիկանությունն այնուհետև հրաման է ստացել իրեն տանել և թողնել այն նույն տեղը, որտեղից բերման են ենթարկել։

Տիրայր Մուրադյան. - Սսվորական պետհամարանիշով սպիտակ «Մերսեդես» էր։ Նստացրեցին էդ մեքենան, երկու հոգի էլ նստել են իմ հետ, ղեկին էլ՝ քաղաքացիական անձ։ Ճանապարհին ինձ զանգել, հարցրել է, թե ուր եմ գնում, ասել եմ Աբովյանի բաժին, ինձ բերել են դեպի Աբովյանի բաժին։ Ճանապարհին իրենք զանգել են ասել են, թե «հետ կբերես նույն տեղը կթողես»։ Հիմա հետ էին բերում ինձ, ես ճանապարհին խնդրեցի, որ մտնեմ հաղորդում տամ հանցագործության մասին Աբովյանի բաժնում։ Փաստաբանս գալիս էր Աբովյանի բաժին, ասեց՝ «հաղորդում չտաս, մենք քո փոխարեն հաղորդում կտանք, անիմաստ քեզ կպահեն բաժնում, ավելի լավ է վերադարձի տեղդ»։ Եկա Աբովյանի բաժնի մոտ, հիմա էս ոստիկաններն ինձ նստեցրել են տաքսի ու ուղարկում են հետ նույն տեղը, որտեղից բերման եմ ենթարկվել։

«Ազատություն». - Ինչո՞ւ ոստիկանները նման քայլի գնացին։

Մուրադյան. - Ես չգիտեմ, բեջս կախած որպես լրագրող նկարում եմ ու հատուկ շեշտում եմ, որ ես մայթին եմ, փողոցի բանուկ հատվածում չեմ, իսկ գնդապետը գլուխս սեղմելով մտցրեց մեքենա։

«Ազատություն». - Մենքենայում քեզ բռնության չե՞ն ենթարկել։

Մուրադյան. - Ո՛չ։ Մեքենայում համբերատար սպասում էին։

«Ազատություն». - Ներողություն խնդրեցի՞ն։

Մուրադյան. - Չէ, ինչ ներողություն, մի պահ էլ ուզում էին ճանապարհին մի հատ գազալցակայանի մոտ թողեին, որ գնայի, ասեցի, որ գումար չունեմ մոտս։ Մեքենաս այնտեղ է կանգնած, դրամապանակս մոտս չէ։ Որոշեցին, որ լավ, հետ ուղարկեն, չմնամ գազալցակայանում, հիմա նորից գնում եմ նույն տեղը՝ «Առինջ մոլ»-ի խաչմերուկ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները լրագրող Տիրայր Մուրադյանին ուժով հեռացրել էին դեպքի վայրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG