Ցուցարարները փակել էին Ազատության պողոտան, ոստիկանները բացեցին այն, բերման ենթարկեցին ցուցարարներին։
Նախնական տվյալներով` այստեղից 7 ցուցարար է բերման ենթարկվել, այդ թվում՝ երկու կին։
Քաղաքացիները փողոցի մայթերին կանգնած շարունակում են բողոքի ակցիան։
Այս պահին Ազատության պողոտայում ոստիկանական ուժեր կան կուտակված։