Մատչելիության հղումներ

«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում». Փաշինյանն՝ իր հնարավոր վարչապետության մասին


«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում», - այսօր երթի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավորից, թե արդյո՞ք իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում։

«Ազատություն». - Դուք հայտարարել եք հեղափոխական կոմիտե ստեղծելու մասին, եթե իշխանափոխություն լինի, այդ կառո՞ւյցն է գալու իշխանության։

Փաշինյան. - Դա ժողովուրդը կորոշի Հանրապետության հրապարակում։

«Ազատություն». - Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի պաշտոնում։

Փաշինյան. - Ես չեմ կարող նման հայտարարություններ անել, որովհետև մեր խնդիրը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է։ Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում։

«Ազատություն».- Պարոն Փաշինյան, օրերի հա՞րց է հանգուցալուծումը։

Փաշինյան. - Բավականին լուրջ վերլուծաբաններ, որոնք երեկ հանդիպում էին խնդրել, նրանց վերլուծություններով՝ օրերի հարց է, ես զերծ կմնամ ժամկետներ նշելուց, բայց ես կարծում եմ, որ այդ ալիքը տարածվում է, և հաղթանակը շատ մոտ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG