Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մոտ 500 օրենսդիրներ կոչ են արել իրենց գործընկերներին ԱՄՆ Կոնգրեսում աջակցել Իրանի և աշխարհի 6 գերտերությունների միջև միջուկային գործարքին՝ այն անվանելով «դիվանագիտական մեծ առաջընթաց»:
Նախաձեռնությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել այս տարվա մայիսի 12-ը, որպեսզի կա՛մ հրաժարվի համաձայնագրից, կա՛մ փոփոխություններ կատարվեն դրանում։
Ըստ 2015-ի հուլիսի 14-ին կնքված համաձայնագրի, հիշեցնենք, Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց մեղմացվում են այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցները։