Մատչելիության հղումներ

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց


Քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին։

Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): Նրան սպառնում է ազատազրկում` 3-8 տարի ժամկետով։

Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյան ապօրինի է որակում դատարանի այսօրվա որոշումը։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները ապրիլի 14-ին մտել էին Հանրային ռադիոյի շենք, ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր էր պահանջել: Մազնամյան կալանավորվել է այդ գործի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG