Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի՝ բռնության ենթարկվելու մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը դատախազության կողմից ուղարկվել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
Նշենք, որ Տիրայր Մուրադյանը բռնության է ենթարկվել այսօր առավոտյան։
Մուրադյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն ծեծի ենթարկել։
Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն դատապարտելի է որակել լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունը և նշել, որ քննարկման ընթացակարգ է սկսվել։