Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: «Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը այս պահին Հայաստանում է:

Երեկ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց, ըստ քվեարկության պաշտոնապես ճշտված արդյունքների, ձայների 77 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ՝ իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականի, Դաշնակցության, ինչպես նաև՝ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորների աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG