Մատչելիության հղումներ

«Անչափահաս երեխեքին ուզում եք փողոց հանե՞լ». Վանաձորում դպրոցի տնօրենը՝ Փոստանջյանին


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ու իր համախոհները «դասադուլ» կոչերով բողոքի երթ են իրականացնում Վանաձորի փողոցներով։

«Անչափահաս երեխեքին ուզում եք փողոց հանե՞լ», - իր դժգոհությունը հայտնեց թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը։

«Քաղաքական գործընթաց է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում ընդդեմ բռնակալության և Սերժ Սարգսյանի, մենք դուրս ենք եկել մեր քաղաքացիական իրավունքների համար պայքարելու, դուրս են եկել նաև երիտասարդները, ովքեր նույնպես իրավունք ունեն և պարտավոր են մասնակցելու ընդդեմ բռնակալության պայքարին։ Քանի որ հայտարարվել է համընդհանուր գործադուլ և դասադուլ, այս աշակերտներն ուզում են, որ իրենց միանան այս դպրոցի սաները, հետևաբար Դուք պետք է դռները բացեք և թույլ տաք աշակերտներին միանալ, մասնակցել», - հայտարարեց Փոստանջյանը։

Դպրոցի տնօրենը հակադարձեց՝ նշելով, որ 8։30-ից մինչև 14։30-ն աշակերտներն իր պատասխանատվության տակ են, և իրավունք չունի թույլատրել աշակերտներին դուրս գան դասերից. - «Անչափահաս մարդը դուրս գա փողոց և իր կարծիքը հայտնի՝ Դուք գտնում եք նորմա՞լ է, դասի հաշվին։ Իմ իրավունքն է պաշտպանել երեխաների իրավունքներն, իմ պարտականությունն է, որ դասապրոցեսն իրականանա, դպրոցի պատերի ներքո ես պատասխանատու եմ նրանց համար, դասերից հետո՝ նրանց իրավունքն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG