Մատչելիության հղումներ

ԿԳՆ-ն կոչ է անում «զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»


Բողոքի ցույց Երևանում,17-ը ապրիլի, 2018թ.
Բողոքի ցույց Երևանում,17-ը ապրիլի, 2018թ.

Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին «զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»:

Նախարարության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է . - «Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»:

Նախարարությունը միաժամանակ, կոչ է անում ծնողներին, «հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG