Մատչելիության հղումներ

Վանաձորում ոստիկաններն ուժ գործադրելով բացում են փակ փողոցները


Վանաձորում մոտ 200 ցուցարարներ առավոտից ժամանակ առ ժամանակ փակում են քաղաքի կենտրոնական փողոցները, բայց ոստիկաններն՝ ուժ գործադրելով, բացում են դրանք։

Եթե երեկվա ակցիաներին, անգամ փողոց փակելու գործողություններին ոստիկաններ գրեթե չկային և որևէ միջամտություն չեղավ նրանց կողմից, ապա այսօր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի անմիջական մասնակցությամբ մեծաթիվ ոստիկաններ են հետևում ակտիվիստներին։

Ցուցարարները հիմնականում ուսանողներ են։ ոստիկանները կոշտ միջոցներով կանխում են նրանց բողոքի ակցիաները։ Մի քանի անգամ հրմշտոց տեղի ունեցավ։

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպեցին Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG