Մատչելիության հղումներ

Թուրք ընդդիմադիր գործիչը արտահերթ ընտրությունների կոչ է անում


Թուրքիայի «Ազգանական շարժում» կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելի, արխիվ
Թուրքիայի «Ազգանական շարժում» կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելի, արխիվ

Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կոչ է անում:

«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին առաջարկում է նախագահի և խորհրդարանի ընտրությունները հաջորդ տարվա նոյեմբերի փոխարեն անցկացնել առաջիկա օգոստոսին: Նրա խոսքով՝ ստեղծված տնտեսական և քաղաքական իրավիճակում «չպետք է սպասել մինչև հաջորդ տարի»:

Արձագանքելով ընդդիմադիր գործչի կոչին՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ պաշտոնական կառույցները կուսումնասիրեն առաջարկը:

Շուրջ մեկ տարի առաջ Թուրքիայում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով էականորեն ընդլայնվել են նախագահի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG