Մատչելիության հղումներ

«Երիտասարդական» մետրոյի մոտից շուրջ երկու տասնյակ ուսանողներ են բերման ենթարկվել


Ոստիկանները փորձում են բերման ենթարկել ցուցարարին, Երևան, 16-ը ապրիլի, 2018թ․
Ոստիկանները փորձում են բերման ենթարկել ցուցարարին, Երևան, 16-ը ապրիլի, 2018թ․

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ առավոտյան ոստիկանությունը բերման ենթարկեց մոտ երկու տասնյակ ուսանողների, որոնք հավաքվել էին Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ և քննարկում էին այսօրվա գործողությունների պլանը:

Երիտասարդները դեռ երեկ էին հայտարարել, որ պատրաստվում են այսօր ակցիա իրականացնել:

Ուսանողների՝ մոտ 15 րոպե կանգնելուց հետո նրանց մոտեցան գերակշիռ թվով ոստիկանական ուժեր, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, առանց որևէ բացատրության բերման ենթարկեցին, և ավտոբուսները շարժվեցին անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության գնդապետը ի պատասխան «Ազատության» հարցի՝ ինչո՞ւ բերման ենթարկեցին ուսանողներին, խորհուրդ տվեց դիմել լրատվական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG