Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները դեռ չեն կարողանում մուտք գործել Դումա


Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումչու, արխիվ
Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումչու, արխիվ

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները դեռևս հնարավորություն չունեն մուտք գործել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման վայր: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավարը:

Ինչպես Ահմեդ Ուզումչուն հայտնել է Հաագայում կազմակերպության արտակարգ նիստի ժամանակ, ռուսաստանցի և սիրիացի պաշտոնյաները իրենց թիմին տեղեկացրել են, որ մինչ այդ պետք է լուծում ստանան դեռ չլուծված անվտանգության հարցերը։

Հիշեցնենք, շաբաթ օրը Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ իր փաստահավաք առաքելությունը Սիրիայում շարունակվելու է անգամ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացված օդային հարձակումներից հետո:

Ապրիլի 7-ին սիրիացի ապստամբներն ու միջազգային հումանիտար խմբերը հաղորդեցին Դումայում քիմիական զենքով հարձակման մասին, որի հետևանքով առնվազն չորս տասնյակ մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ բժշկական օգնության են դիմել՝ թունավորման ախտանիշներով: Մեկ շաբաթ անց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ հասցրեցին Սիրիային քիմիական զենքի օգտագործման համար:

Սիրիան և իր դաշնակից Ռուսաստանը հերքում են քիմիական հարձակման մասին մեղադրանքները, պահանջում են միջազգային անկախ հետաքննություն և դատապարտում են Արևմուտքի հրթիռային հարվածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG