Մատչելիության հղումներ

Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ 


Առողջապահության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրոթյուն է տարածել, որում նշել է, թե այսօր ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ։ «Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից»,- հաղորդում է նախարարությունը:

«Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնում է նաև, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ «Հաղորդագրության պատրաստման պահին» տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնացել։

Այսօր քիչ ավելի վաղ Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի էր ունեցել ընդհարում՝ ցուցարարների և ոստիկանների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG